ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի հարվածը Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա, կրկին դատապարտել այն և նշել, որ դիվանագիտական օբյեկտների վրա ցանկացած հարձակում անընդունելի է. հաղորդում է ՌԴ դիվանագիտական ծառայությունը։
«Հիմնական ուշադրությունը դարձվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին. ռուսական կողմը կրկին ընդգծեց իր խիստ դատապարտումը Դամասկոսում իրանական հյուպատոսական գրասենյակի վրա իսրայելական ավիահարվածի կապակցությամբ,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բացի այդ, դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ նախարարներն ընդգծել են իրենց հանձնառությունը «միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանմանը»: