Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է տարածաշրջանում էսկալացիայի ռիսկով, հատկապես, երբ Իրանը սպառնացել է Իսրայելին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան համալիրի վրա ավիահարվածի:
Լրատվամիջոցների տվյալով՝ Միլերը նշել է, որ Բլինկենը հեռախոսազրույցների ընթացքում իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը Իրանի վրա՝ կանխելու տարածաշրջանում լարվածության աճը: