Հետևեք մեզ։

Դեռ ապրիլի 10-ին Անահիտ Մանասյանն ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

12:45, 12 ապրիլ 2023
Դեռ ապրիլի 10-ին Անահիտ Մանասյանն ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

Անահիտ Մանասյանն այսօր ստանձնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Դեռ երեկ խորհրդարանում, երբ Մանասյանը որպես ՄԻՊ թեկնածու պատասխանում էր պատգամավորների հարցերին, ընդդիմադիր պատգամավորները դիմում էին նաև ԱԺ դահլիճում գտնվող Աննա Վարդապետյանին՝ որպեսզի իր տեղակալին հորդորի որպես դատախազի պատասխանել որոշ հարցերի, մասնավորապես, թե վիճաբանություն ժամանակ ինչպես պետք է իրեն դրսևորի դատախազը։ Մանասյանը չէր հայտնում, որ մեկ օր առաջ աշխատանքից ազատված է։ Մանասյանն այսօր երդվեց լիազորությունները կատարել անաչառ, առավել բարեխղճությամբ։

Մանասյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը Դատախազությունը հրապարակեց քիչ առաջ։ Պարզվում է, եթե Մանասյանը չընտրվեր ՄԻՊ, նա ազատված էր դատախազի տեղակալի պաշտոնից։ 

Նշենք, որ ըստ հրամանի՝ աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ սեփական դիմումը։