Ուզբեկստանի Բուխարայի շրջանում հարսանիքի ժամանակ թունավորվել է 53 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, հայտնում է մարզային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը։
Ըստ մամուլի ծառայության՝ ապրիլի 13-ի գիշերը Բուխարայի շրջանի Բուխարա և Վաբկենտ շրջանների հիվանդանոցներ սկսել են դիմել քաղաքացիներ որովայնի ցավի, փսխման և թուլության գանգատներով: «Նրանք բոլորը նույն հարսանիքի հյուրերն են եղել»,- ասվում է մարզային առողջապահության Telegram ալիքում։
Ուզբեկստանում հարսանիքի ժամանակ թունավորվել է 53 մարդ
22:43, 13 ապրիլ 2024