ԱՄՆ-ը հաստատում է Իսրայելի վրա Իրանի հարձակման սկիզբը և ակնկալում է, որ այն կարող է շարունակվել մի քանի ժամ, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ադրիեն Ուոթսոնը։
«Իրանը օդային հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ»,- ասվում է Ուոթսոնի հայտարարության մեջ՝ նշելով, որ «հարձակումը հավանաբար կշարունակվի մի քանի ժամ»։
«Բայդենի թիմը մշտական կապի մեջ է Իսրայելի պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների և դաշնակիցների հետ», - հավելել է խոսնակը:
«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանն անսասան է»,- ասել է Ուոթսոնը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների կողքին կլինեն Իրանի սպառնալիքների լույսի ներքո։
Նա ասել է, որ Բայդենը պարբերաբար թարմացումներ է ստանում Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին ազգային անվտանգության թիմից։