Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պարեկություն են իրականացնում Իրաքի և Հորդանանի օդային տարածքում՝ Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված մարտական անօդաչու սարքերը ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։
Լրատվամիջոցնի փոխանցմամբ՝ «ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները գտնվում են Իրաքի և Հորդանանի երկնքում, որպեսզի հնարավոր լինի որսալ անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակվել են Իրանի կողմից Իսրայելի դեմ»։
Որոշ ժամանակ առաջ հաղորդվել է, որ տասնյակ իրանական անօդաչու թռչող սարքեր են թռչում Իրաքի հարավային նահանգների վրայով դեպի Իսրայելի տարածք։ Հորդանանի տարածքում նկատվել են նաև Իրանից արձակված մարտագլխիկներ կրող անօդաչու սարքեր: