Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմական գործողությունների վերաբերյալ անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում Թել Ավիվում գտնվող պաշտպանության նախարարության կենտրոնակայանում, հայտնել են նրա գրասենյակից։
Հանդիպումն անցկացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով Իսրայելի վրա իրանական հարձակում սկսելու կապակցությամբ։ Հաղորդվել է տասնյակ անօդաչու թռչող սարքերի մասին: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայումս անցկացնում է ռազմական կաբինետի նիստը Թել Ավիվի Կիրիա համալիրում», - ասվում է զեկույցում։
Ըստ CNN-ի՝ Իսրայելի զինվորական պաշտոնյաները պաշտոնապես հաստատել են իրանական լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումը Իսրայելի վրա