Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին X-ում հայտնել է, որ Իսրայելը կպատժվի։ Հաղորդագրությունը հայտնվել է Իսրայել իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկատվության ֆոնին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման։
«Չար ռեժիմը կպատժվի»,- գրել է նա՝ կցելով Ռամադանի ավարտի կապակցությամբ իր ելույթի տեսանյութը։