Ֆրանսիան դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա», - գրել է նա X-ում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը և զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել իր ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը և զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։