Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «X» սոցիալական ցանցում կոչ է արել ամեն ինչ անել՝ իսրայելական օբյեկտների վրա Իրանի հարձակման հետևանքով Մերձավոր Արևելքում սրացումից խուսափելու համար։
«Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու տարածաշրջանային հետագա էսկալացիան: Պետք է խուսափել ավելի շատ արյունահեղությունից: Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին մեր գործընկերների հետ»,- գրել է Միշելը: