Փոփոխություն է կատարվել Երևանից Իրան չվերթի ցուցակում։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է «Զվարթնոց»-ից։
ժամը 03։35-ի դրությամբ՝ Թեհրան-Երևան 222 համարի չվերթը կիրականացվի նախատեսված ժամին և ինքնաթիռը Երևանում կլինի 13;10-ին, 9724 համարի չվերթը թռիչքը կիրականացնի պլանավորած ժամին և Երևանում կլինի 15։15-ին։ 7326 համարի չվերթը ևս պլանավորած ժամին է՝ 17։15-ին։
Սակայն, փոփոխություն է կատարվել Երևանից Թեհրան չվերթի ժամանակացույցում։ 222 համարի չվերթը, որը նախատեսված էր 09։10 հետաձգվել է։ Պլանավորված է չվերթն իրականացնել 14:00-ին։ 9725 և 7327 համարների չվերթների ժամանակացույցում փոփոխություն այս պահին չկա։