Իրանը կպատասխանի կրկնապատկվող ուժով, եթե Իսրայելը որևէ գործողություն ձեռնարկի իրանական հողում:
Այս մասին Իրանի պետական Press հեռուստաալիքին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկը։
«Եթե իսրայելական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի իրանական հողի վրա, Իրանը կրկնապատկած ուժով կպատասխանի Սիոնիստական ռեժիմին (Իսրայել),»- մեջբերում է հեռուստաալիքը բարձրաստիճան զինվորականի խոսքերը։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանից հայելային պատասխան կստանան Իսլամական հանրապետության հասցեին որևէ սպառնալիքի դեպքում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ «Իրանի շահերին վնաս հասցնելու ցանկացած աջակցություն և մասնակցություն ԱՄՆ-ին կստիպի զղջալ դրա համար և կհանգեցնի վճռական պատասխանի»: