Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Օպերացիան, մեր տեսանկյունից, ավարտվել է, սակայն զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն»,- ասել է Բաղերին, որը մեջբերում է իրանական «Press TV» հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ օպերացիան «լիովին հաջող է անցել»։ Գլխավոր շտաբի պետը զգուշացրել է, որ Իրանը «համարժեք պատասխան» կտա, եթե Իսրայելը որոշի հարձակվել «իրանական շահերի, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց վրա»։ Իրանական լրատվամիջոցների օպերացիան ստացել է «Խոստումը կատարված» անվանումը։