Հետևեք մեզ։

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 27 աստիճանի

18:46, 14 ապրիլ 2024
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 27 աստիճանի

Հայաստանի տարածքում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 16-18-ին  աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանում օդը կտաքանա մինչև 27 աստիճան ըստ Ցելսիուսի։

 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։