Ամերիկյան խոշոր հեռուստաընկերություններն ու ալիքները, այդ թվում՝ ABC-ն, CBS-ը, CNN-ը, NBC-ն և Fox News-ը, կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններից առաջ մասնակցել հեռուստաբանավեճերին։ Այս մասին հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով երկու քաղաքական գործիչներին ուղղված նամակները. «Մենք՝ ներքոստորագրյալ ազգային լրատվական կազմակերպություններս, կոչ ենք անում նախագահի թեկնածուներին նոյեմբերյան ընտրություններից առաջ հրապարակավ պարտավորվել մասնակցել նախընտրական բանավեճերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թրամփը դիմել էր Բայդենին՝ առաջարկելով բանավեճեր անցկացնել նախագահական ընտրություններից առաջ ցանկացած պահի և ցանկացած վայրում։