Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ինչպես նշվեց, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել լարվածության աճի Մերձավոր Արևելքում»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում։
Նախարարությունը հավելել է, որ զրույցի ընթացքում հաստատվել են կողմերի դիրքորոշումները Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, ամենահրատապ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ։