ԱՄՆ-ն պատրաստ է անվերապահորեն պաշտպանել Իսրայելը, եթե նա կրկին հարձակման ենթարկվի` չնայած առկա տարաձայնություններին,-կիրակի օրը լրագրողներին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
«Իմ կարծիքով, վերջին 10 օրվա ընթացքում մենք ցույց տվեցինք, որ չնայած որոշ տարաձայնություններին, Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին և անվերապահորեն կպաշտպանի նրան, եթե երկիրը կրկին հարձակման ենթարկվի: Մենք դա ցույց տվեցինք երեկ երեկոյան», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները շաբաթ օրը Թեհրանի հարձակումն Իսրայելի վրա դիտարկում է որպես անխոհեմ ու վտանգավոր գործողություն, որը սպառնում է Մերձավոր Արևելքում լարվածության ավելի լայն սրմանը: