STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղի միջոցով:
Չախալյանն ու մի քանի անձինք Թբիլիսյան խճուղում փորձել են ներկով գրել STOP_NIKOL, ինչը ոստիկանները չեն թույլատրել և նրսն ձերբակալել են։
Չախալյանը մեկնաբանել է, որ STOP_NIKOL ակցիան վերաբերում է Ոսկեպարին։
Ավելի ուշ Չախալյանը տեղեկացրել է, որ իրենք ազատ են արձակվել։