Հետևեք մեզ։

Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում

09:49, 15 ապրիլ 2024
Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում

Ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։