Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կմեկնի Դուբայ։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Փաշինյանի ստորագրած որոշումից, որում ասվում է․«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
2023 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»:
Վերադառնալուց հետո Վահան Քերոբյանը հաշվետվություն կներկայանցնի։