Հետևեք մեզ։

Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին մենամարտել Իսլամ Մախաչևի հետ

10:23, 15 ապրիլ 2024
Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին մենամարտել Իսլամ Մախաչևի հետ

Խառը մենամարտերի մինչև 70 կգ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին Նյու Ջերսիում անցկացվելիք UFC 302 մրցաշարում մենամարտել այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ։

Այդ մասին հայտնել է Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը։

Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում հաղթել էր Չարլզ Օլիվեյրային և դարձել չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ և ձեռնոց նետել Մախաչևին:

«Հունիսի 1-ին Նյու Ջերսիի մենամարտից հրաժարվել ենք այդ մենամարտին պատրաստվելու համար լիարժեք մարզումային ճամբար անցկացնելու նպատակով»,- Սայաթ Աբդրահմանովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։