Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին գնացել են գերթանկարժեք մեքենաներով (տեսանյութ)․ Oragir.News

10:57, 15 ապրիլ 2024
Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին գնացել են գերթանկարժեք մեքենաներով (տեսանյութ)․ Oragir.News

Արմաս գյուղի գինու գործարանում երեկ տեղի է ունեցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը, որի մուտքավճարը 1 մլն դրամ է։

Oragir.News-ը եղել է գործարանի տարածքում և ֆիքսել ընթրիքին մասնակցելու համար ժամանած հյուրերի ավտոմեքենաները։

«Համարանիշներից դատելով՝ կարող ենք ասել, որ հյուրերի մեծ մասը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամներն են։ Բացի դա, կան նաև այլ գործարանների սեփականատերեր։

Ժամանող հյուրերի համարանիշերը նայել և հետո միայն թույլ են տվել մտնել տարածք։

Հյուրերի մեծ մասը ժամանել են ամենավերջին դասի Mercedes Maybach, Lexus, Range Rover մակնիշի ավտոմեքենաներով՝ բոլորը «գոլդ» համարանիշներով»,-գրել է աղբյուրը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։