Հետևեք մեզ։

Երևանն ու Աստանան հռչակվել են քույր քաղաքներ

11:18, 15 ապրիլ 2024
Երևանն ու Աստանան հռչակվել են քույր քաղաքներ

Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվել են քույր քաղաքներ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։ 

Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։