Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RMC ռադիոկայանի եթերում ասել է, որ Իրանի պատասխանը Սիրիայում դիվանագիտական օբյեկտի վրա հարձակմանը անհամաչափ էր։ «Իրանի պատասխանն Իսրայելի հարձակումներին անհամաչափ էր, քանի որ Իրանը հարձակվել է Իսրայելի վրա իր տարածքում»,- ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, սակայն անհրաժեշտ է «կոչ անել կողմերին սահմանափակվել՝ էսկալացիայից խուսափելու համար»։
Նշենք, որ Թեհրանը բացատրել է իր գործողությունը նրանով, որ Իսրայելը նախկինում հարձակվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, և ՄԱԿ-ը ոչ մի քայլ չի ձեռնարկել։