Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա «Մուրացան» մանկական հիվանդանոցից ռեանիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան է և տղա, նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, որտեղից էլ ընկել է գետնին: