Հետևեք մեզ։

ՀՀ Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կանցկացնի

12:10, 15 ապրիլ 2024
ՀՀ Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կանցկացնի

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի: 

Առաջարկվող օրակարգում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014-ի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: