Հետևեք մեզ։

Պատրաստ ենք խաղաղություն հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

12:24, 15 ապրիլ 2024
Պատրաստ ենք խաղաղություն հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում կայուն  և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


Անդրադարձել ենք Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։ Ցանկանում եմ հավելել, որ մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների ու տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար»,- նշել է Փաշինյանը։