Հարավկորեական Samsung ընկերությունը վերջին եռամսյակի արդյունքներով դարձել է աշխարհում սմարթֆոնների մատակարարման առաջատարը՝ առաջ անցնելով ամերիկյան Apple-ից, համաձայն IDC Tracker հետազոտական ընկերության տվյալների։
«Մինչ Apple-ին հաջողվեց զբաղեցնել առաջին տեղը 2023 թվականի վերջին, Samsung-ը հաջողությամբ վերահաստատեց իրեն որպես սմարթֆոնների առաջատար վաճառող առաջին եռամսյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, առաջին եռամսյակում Samsung-ը մատակարարել է 60 մլն սմարթֆոն, ինչը կազմել է համաշխարհային առաքումների 20,8%-ը։ Իսկ Apple-ը մատակարարել է 50 միլիոն սմարթֆոն, որը ներկայացնում է համաշխարհային առաքումների 17,3%-ը:
Երրորդ տեղում է Xiaomi-ն՝ համաշխարհային առաքումների 14,1%-ով, երրորդում՝ Transsion-ը, չորրորդում՝ Oppo-ն։
Միևնույն ժամանակ, ըստ IDC-ի, եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 7,8%-ով՝ հասնելով 289,4 միլիոնի։