Հետևեք մեզ։

Երրորդ հարկի պատուհանից վայր ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ ԲԿ

15:10, 15 ապրիլ 2024
Երրորդ հարկի պատուհանից վայր ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ ԲԿ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Այս մասին հաղորդում է ԲԿ-ն։
 
Նշվում է, որ մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
 
Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ։
 
Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։