ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։ Այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդել է իր թվիթերյան օգտահաշվում։
«Ուրախ եմ ընդունելու առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ դիտորդական առաքելությունում: Կանադան հանդիսանում է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունը, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կանադան 2 փորձագետ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ առաքելությանը։