Հետևեք մեզ։

«Մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք 69-ամյա պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ»․ Ալեն Սիմոնյան

16:32, 15 ապրիլ 2024
«Մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք 69-ամյա պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ»․ Ալեն Սիմոնյան

Համացանցում տեսանյութ է տարածվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Հանրային տրանսպորտում քաղաքացին ՔՊ-ականին անվանել է «հակահայ վիժվածք»։

«Ապուշ ես, տղա ջան, թող իջնեմ»,-ասել է պատգամավորը, ինչից հետո քաղաքացին արձագանքել է՝ «Մի խփի»։

Միջադեպին արձագանքել է Ալեն Սիմոնյանը․

«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, 3 պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

 
Տեսանյութն` այստեղ: