Եթե մեր փաստարկները չընկալվեն, կարող ենք մտածել համաձայնագրի դադարեցման մասին։ Այս մասին այսօր ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել, որ Հայաստանը չի ձգտում խզել զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում հայ-ռուսական համաձայնագիրը։
«Ես ասել եմ` եթե մեր փաստարկները չընկալվեն, մենք կարող ենք մտածել համաձայնագրի դադարեցման մասին։ Բայց ի սկզբանե դրան չենք ձգտում։
Եթե մենք այս կամ այն պատրվակով ձգտեինք դրան, մենք չէինք առաջարկի բարելավել այդ համաձայնագիրը»,-ասել է նախարարը։