Հետևեք մեզ։

Շնորհակալ եմ, որ այդպիսի որդի եք ծնել․ Համո Սահյանի որդին Ռոզա Ծառուկյանին՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուի վերահրատարակման առթիվ (տեսանյութ)

17:12, 15 ապրիլ 2024
Շնորհակալ եմ, որ այդպիսի որդի եք ծնել․ Համո Սահյանի որդին Ռոզա Ծառուկյանին՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուի վերահրատարակման առթիվ (տեսանյութ)
Այս տարի հայ մեծ բանաստեղծի՝ Համո Սահյանի 110-ամյակի առթիվ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակվել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն։
 
Միջոցառման մեկնարկին Համո Սհայանի որդին՝ Նաիրի Սահյանը, տիկին Ռոզա Ծառուկյանին ասել է․ «Տիկին Ռոզա, շնորհակալ եմ, որ այդպիսի որդի եք ծնել, երկար կյանք ձեզ։ Այսօր երեք պատվոգիր ենք տալու՝ մեկը Գագիկ Ծառուկյանին։ Անձամբ ծանոթ չեմ նրա հետ, բայց խոնորհվում եմ մի բանի համար՝ 11 գործող եկեղեցի է կառուցել այդ մարդը։ Եվ ես որ դիմումը գրեցի բարեգործական հիմնադրամին, մյուս օրը գումարը նստեց հաշվին այն գումարը, որ դարձավ «Տոհմի կանչը» գիրքը և մի շարք միջոցառումներ»։
 
Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարատեսակ մշակութային միջոցառումների հովանավորումն ու կազմակերպումը․ «Նշեմ, որ Համո Սահյանի գրական ստեղծագործություները վերջին տասնամյակների ընթացքում չէին վերահրատարակվել, և հիմնադրամի աջակցությամբ վերահրատարկվել է «Տոհմի կանչը», որը վերջին անգամ հրատարակվել էր 1981-ին»։
 
Մանրամասները՝ տեսանյութում․