Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի խորհրդարանական քննարկման ֆոնին ասել է, որ եկել է երկրում «միասնության և հարձակման» ժամանակը։
«Ժամանակն է միասնության և հարձակման», – գրել է Սաակաշվիլին սոցցանցերի իր էջում։
Նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին մասնակցել օրենքի ընդունման դեմ ուղղված բոլոր գործողություններին՝ «պաշտպանելու Վրաստանի ազատությունը, անկախությունը և եվրոպական ապագան»։
Երկուշաբթի առավոտյան Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի նախագիծը։ Միաժամանակ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում։