Հետևեք մեզ։

Այնպես չէ, որ ադրբեջանական պիկապը կրակելով է մոտեցել. ՔՊ-ական պատգամավոր

14:09, 12 ապրիլ 2023
Այնպես չէ, որ ադրբեջանական պիկապը կրակելով է մոտեցել. ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ երեկ Տեղ գյուղում հայ զինծառայողները չեն կրակել պիկապով իրենց մոտեցող ադրբեջանցիներին, պատասխանել է՝ պետք է լինեին բանակցություններ կողմերի միջև:

«Այնպես չէ, որ պիկապը կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ բանակցողներն են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ կարելի է կրակել»:

Ղահրամանյանը նշեց՝ այդ հատվածում բանակցություններ մինչև այդ էլ են եղել, երեկ էլ պիտի լինեին, բայց ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի:

«Բանակցություններից Ադրբեջանը չի հրաժարվել, որովհետև հետո եղան բանակցություններ, և դադարեցին մարտերը»,- ասաց նա: