Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Sputnik Georgia Telegram ալիքը։
Քննարկման ժամանակ ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլին հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ և «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի վրա։
Տեսանյութն` այստեղ։
Դրանից հետո դահլիճում կոլեկտիվ ծեծկռտուք է սկսվել։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ապրիլի սկզբին խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Կից գրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը ենթադրում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցների, պարտադիր գրանցում, որոնց եկամուտը ավելի է քան 20%-ը և ստացվում է արտերկրից։