Իսրայելի միջազգային գործընկերները պետք է ուժեղացնեն պատժամիջոցները և մեկուսացնեն Իրանին՝ տարածաշրջանում իրավիճակի սրումից խուսափելու համար։ Այս մասին RMC ռադիոկայանի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը.
«Այսօր մենք ամեն ինչ կանենք էսկալացիայից խուսափելու համար։ Պատասխանը չի կարող լինել էսկալացիան, այլ ավելի շուտ Իրանի մեկուսացումը, տարածաշրջանի երկրներին համոզելը, որ Իրանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության ուղի գտնելու համար»,-ասել է քաղաքական գործիչը։
«Անհրաժեշտ է խուսափել, որ ամեն անգամ նոր սահմաններ խախտվեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։