Հետևեք մեզ։

Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի մի հատված վաղը մեկ ժամով փակ կլինի

20:35, 15 ապրիլ 2024
Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի մի հատված վաղը մեկ ժամով փակ կլինի

ՆԳ նախարարությունն իրազեկում է.

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

 

Տեղեկացնում ենք, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Խնդրում ենք չանհանգստանալ»։