Հետևեք մեզ։

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ․ Տիգրան Աբրահամյան

22:30, 15 ապրիլ 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ․ Տիգրան Աբրահամյան
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը;
 
«Իշխանության ու կոնկրետ Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են, թե ինչի համար ճաղերի հետևում:
Այստեղ ևս որևէ իրավական գործընթաց չկա, իշխանությունն ընդամենը փորձում է ցույց տալ, թե ինքն իրեն փրկելու ճանապարհին պատրաստ է գնալ ամենավերջին ապօրինություններին:
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույներն ու շնորհակալությունն էին փոխանցում բոլոր այն անձանց, ովքեր այս օրերին աջակցել և սատարել են»,-գրել է նա: