Հետևեք մեզ։

Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է աշխատակցի մարմինը

14:59, 12 ապրիլ 2023
Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է աշխատակցի մարմինը

2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977թ. ծնված ԼՄ-ի դին՝ հրազենային վնասվածքով:  

Նախնական տվյալներով՝ վերջինս կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: