Ապրիլի 3-ին Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը գրեթե նույնական է մեկ տարի առաջ ցույցերի պատճառով խորհրդարանից հետ կանչված նախագծին։ Այսօր իրավական հարցրոի հանձնողովը նախագծին դրական գնահատական է տվել, ինչից հետո հարևան երկրի մայրաքաղաքում բողոքի ակցիա է մեկնարկել, որը կրում է«Այո Եվրոպային, ոչ ռուսական օրենքին» անվանումը։
Քիչ առաջ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի կազմակերպիչները կարծիքներ են հայտնել իրենց գործողությունների վերաբերյալ։ Ոմանք ասում են, որ պետք է հիմա դադարեցվեն գործողությունները և շարունակվեն վաղը՝ ժամը 12:00-ին, իսկ ոմանք կարծում են, որ հանրահավաքի օրը ցրվելը կհանգեցնի հանրահավաքի ավարտին։ Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ վաղը ոչ պակաս կարևոր օր է, քանի որ օրենքի նախագիծը ներառվում է նստաշրջանի օրակարգ։
«Մենք չենք ցրել հանրահավաքը, պարզապես ասել ենք, որ վաղը ժամը 12:00-ից, երբ օրենքի նախագիծն ընդունվի լիագումար նիստում, կարեւոր է շարունակել ֆիզիկական մոբիլիզացիան։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ գիշերում են: Ես գիտեմ, որ մենք՝ այսօրվա հանրահավաքի պաշտոնական կազմակերպիչներս, վաղը ժամը 12:00-ից վերադառնում ենք և սպասում ենք մեր քաղաքացիներին։ Հավանաբար վաղը երեկոյան էլ պետք է այստեղ լինենք»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։
Միաժամանակ հանրահավաքի մեկ այլ կազմակերպիչ ասում է, որ եթե հիմա հանրահավաքը ցրվի, նշանակում է, որ իշխանությունը կընդունի օրենքը։
«Մեր դիրքորոշումը պարզ է, որ մենք չենք ցրվում։ Եթե մենք ցրվենք, սա հարյուր տոկոսանոց երաշխիք է, որ «ՌԴ կառավարությունը» կընդունի ռուսական օրենքը»,- ասել է հանրահավաքի մեկ այլ կազմակերպիչ։
Տեսանյութն՝ այստեղ։