Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Հիշեցնենք, որ այս խմբակցության ղեկավարը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ում լիազորություններն ավելի վաղ դադարեցվել էին։
Այս մասին հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատներ են տրվել «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին: