Հետևեք մեզ։

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովան՝ Տեղի դեպքերի մասին

15:09, 12 ապրիլ 2023
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովան՝ Տեղի դեպքերի մասին

Տեղ գյուղում տեղի ունեցածը վերահաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար միջոցներ են ձեռնարկել ՌԴ Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ցավոք, ըստ առկա տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ: «արածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի զինված ուժերի և սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար։ Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի փոխադարձ զսպվածության, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան։