Հետևեք մեզ։

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին ջրատար խողովակ է պայթել (տեսանյութ)

10:56, 16 ապրիլ 2024
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին ջրատար խողովակ է պայթել (տեսանյութ)

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը։

 

Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ 


Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։ 


Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։