Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի օրը կրկնել է, որ ոչ մի երկիր չի կարող նույնիսկ սպառնալ միջուկային զենք կիրառել:
«Միանգամայն պարզ է, մենք երկուսս էլ պարզ դարձրեցինք այստեղ Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ, որ մենք նույնիսկ չենք կարող սպառնալ միջուկային զենք օգտագործել», - ասել է Շոլցը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Կանցլերի խոսքերը մեջբերում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Շոլցը կիրակի օրը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Գերմանական կառավարության կարծիքով, բացի տնտեսական հարաբերություններից, ընթացիկ այցի առանցքում կլինեն աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու կայուն զարգացման ռազմավարությունները։