Եզդիները մեր հետ ուս ուսի կանգնած պայքարել են ԼՂ ազատության ու անկախության համար, իսկ երկու խմբակցություններից և նրանց սատարող սատելիտներից կազմված կապիտուլյացիոն կոալիցիան ստորագրել է ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում թեզը, որ դուք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը և դրանց սատելիտները, հանդիսացել եք ԼՂ կապիտուլյացիոն կոալիցիա։ Դուք հանդիսանում եք կապիտուլյացիոն քաղաքական ուժեր»,
Առաջարկում եմ քաղաքական դաշտում ձեր քաղաքական ուժերը անվանվեն կապիտուլյացիոն կոալիցիայի մասնիկներ»,- ասաց պատգամավորը։