ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնե լ էքննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,– նշել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` խուզարկությունն իրականացվում է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնում, մասնավորապես տնօրեն Զավեն Քոլոյանի աշխատասենյակում։
Ավելի վաղ «Հրապարակը» հայտնել էր, որ իր տեղեկություններով` «Ուիգմորի» տնօրենը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։