Ողջունում եմ նախաձեռնությունը՝ դատապարտելու եզդի ժողովրդի նկատմամբ կատարված հանցանքը։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ցեղասպանությունները երբ և որտեղ էլ իրականացված լինեն, պետք է դատապարտվեն, ցեղասպանության ենթարկված անձինք և ժողովուրդները պետք է փոխհատուցում ստանան, ցեղասպանությունները կանխելու համար ցեղասպանները պետք է պատժվեն, ցեղասպանված ժողովուրդները պետք է ստանան իրենց փոխհատուցումը։ Դա անժամանցելի իրավունք է և երբեք չպետք է ստորադասվի այժմեական կոնյուկտուրային քաղաքական նպատակներին»,- ասել է պատգամավորը։
Խաչատրյանը հիշեց, որ հազարավոր եզդիները մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, Ապրիլյան պատերազմին, իրենց կյանքն են զոհել 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Հիշենք հերոս Քյարամ Սլոյանին։ Նրանց արածը չպետք է մոռացվի»,- ասել է Խաչատրյանը։