Հետևեք մեզ։

Նույնիսկ Դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում ԼՂ-ում էթնիկ զտում իրականացվեց․ Եղիշե Կիրակոսյան

13:12, 16 ապրիլ 2024
Նույնիսկ Դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում ԼՂ-ում էթնիկ զտում իրականացվեց․ Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները մարդազերծում են հայերին և կոչ անում ի սպառ վերացնել հայերին։ Այս մասին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։


«Դա պետության կողմից թույլատրված և համատարած ռասիզմ է։ Միջավայր, որում կացնով սպանողները ստանում են մրցանակներ և փառաբանվում որպես ազգային հերոսներ։ Այս քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի պատերազմ սանձազերծեց ԼՂ-ի էթնիկ հայերի նկատմամբ։ Հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ 44 օր ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին։ Այս բռնությունն ու ահաբեկումը օգտագործվեց ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու համար։ 


Բոլորս գիտենք, թե այդ ժամանակից ի վեր ինչեր են տեղի ունեցել, նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց 2023-ին ԼՂ-ում՝ էթնիկ հայերին 9 ամիս սովատանջ անելուց հետո և դատարանի 2 նախնական միջոցառումների վերաբերյալ որոշումների աղաղակող խախտումներով Ադրբեջանը ցուցադրված հարձակում նախաձեռնեց՝ ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ իրենց հայրենիքից»,- իր ելույթում նշել է Եղիշե Կիրակոսյանը։