Հետևեք մեզ։

Ադրբեջանը չունի ռասսայական վայրագությունների տեսանյութեր, որոնցով կարող է հիմնավորել, վերակենդանացրել է Դատարանի իրավազորությունից դուրս պատմական դժգոհություններ․ Կիրակոսյանը՝ ՀՀ-ի դեմ հայցի մասին

13:30, 16 ապրիլ 2024
Ադրբեջանը չունի ռասսայական վայրագությունների տեսանյութեր, որոնցով կարող է հիմնավորել, վերակենդանացրել է Դատարանի իրավազորությունից դուրս պատմական դժգոհություններ․ Կիրակոսյանը՝ ՀՀ-ի դեմ հայցի մասին

Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի, ինչպես նշված է 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ, ապահովի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած անձինք, որոնք ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ և անարգել կերպով։ Այս մասին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Տարիներ շարունակ սպառնալով՝ Ադրբեջանը ի կատար ածեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ համակարգված կերպով ջնջում է հայերի ներկայության բոլոր հետքերը, այդ թվում՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։


Անցյալ ամիս միայն Ալիևը Ստեփանակերտում կրակ վառեց և հայտարարեց, որ դա վերջնական մաքրման գործողությունն է։


Հենց այս համատեքստում է ՀՀ-ն իր պահանջը ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել՝ կողմերի մեջ հավասարության կեղծ զգացողություն  ձևավորել՝ իր կողմից ՀՀ-ի նկատմամբ գործ հարուցելով։ Բայց Ադրբեջանի համար դժվարությունն այն է, որ չունի տեսանյութեր ռասսայական վայրագությունների, որոնցով կարող է հիմնավորել, չունի պաշտոնյաների կողմից մեջբերումներ անելու հնարավորություն։ Ադրբեջանը վերակենդանացրել է 3 տասնամյակի պատմական դժգոհությունները, որոնք դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից»,- ասել է Կիրակոսյանը։